Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու կալանքը երկարաձգվել է


Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի կալանքը երկարացվել է։ Փասինֆոյի հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանն Սարգսյանն հայտնեց, որ Գևորգ Ներսիսյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով, իսկ Համբարձում Ներսիսյանի կալանքը՝ 3 ամսով: 


Հիշեցնենք, որ կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվել են Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։ Վերջինը հաղորում էր ներկայացրել թե իբրև Գևորգ և Համբարձում Ներսիսյանները խոչընդոտել են իրենց քարոզարշավը:

Новые Старые