Ադրբեջանից բենզին ներկրած երկրորդ ընկերությունը փոխկապակցված է Ալեքսանյանների հետ


Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը փոխկապակցված է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։


Factor.am-ը պարզել է, որ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Մկրտչյանը Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր որդին է։ Ավելին՝ Սամվել Մկրտչյանը և Սամվել Ալեքսանյանի ու Շողերինա Մկրտչյանի որդիներից մեկը՝ Գրիգոր Ալեքսանյանը, գրանցված են Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող նույն բնակարանում։

Ի դեպ, «Շիշա ուորլդ» ընկերության գործունեության ոլորտը ՊԵԿ-ում գրանցված է ոչ թե վառելիքի վաճառք կամ ներկրում, այլ՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրություն։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին։ Միակ բաժնետերը Սամվել Մկրտչյանն է։

Новые Старые