Արշակ Խաչատրյանը կալանավորվեց


Դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք:


Այս մասին տեղեկությունը հաստատել են Քննչական կոմիտեից:


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր:


ՀՀ քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում):

Новые Старые