
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ և անմահ պատարագին:
Վարչապետի հետ միասին եկեղեցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և այլք: