Սաուդյան Արաբիայի թագաժառանգը կարող է 10 միլիարդ եվրոյով գնել «Բարսելոնան»


Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը պատրաստվում է 10 միլիարդ եվրո առաջարկել իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի համար: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է El Chiringuito-ի լրագրող Ֆրանսուա Գալյարդոն:


Լրագրողը նշում է, որ «Բարսելոնայի» վաճառքին կարող են խոչընդոտել ակումբի այն անդամները, որոնք մասնակցում են նախագահական ընտրություններին:

Ավելի վաղ Ժոան Լապորտան հայտնել էր, որ չի վերընտրվի «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում:

Լապորտայի ներկայիս ժամկետը լրանում է 2027 թվականին։

63-ամյա Լապորտան «Բարսելոնայի» նախագահն է 2021 թվականից։

Նախկինում նա այս պաշտոնը զբաղեցրել է 2003-ից 2010 թվականներին։

Новые Старые