Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի


Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտեից:

«2026 թվականի հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է։

Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝

Մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից,

Telcell սպասարկման կետերից,

Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում,

Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում»,- ասված է հայտարարության մեջ:

Новые Старые