Ծնվել է Սուրեն Պապիկյանի որդին


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկրորդ անգամ հայր է դարձել:


«Սիրելի՛ ընկերներ, հարազատներ և բարեկամներ, մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ լույս աշխարհ եկավ որդիս՝ Ռաֆայել Սուրենի Պապիկյանը:


Բարով ես ծնվել, տղա՛ս:


Թող բոլոր երեխաներն անհոգ և երջանիկ մանկություն ունենան»,- սոցցանցերի իր էջերում գրել է Պապիկյանը:


Հիշեցնենք՝ նա ունի դուստր, որը 3 տարեկան է: 

Новые Старые