
Ֆրանսիայի ազգային հանրային հեռուստաընկերությունը՝ France Télévisions-ը, հայտարարել է, որ չի հյուրընկալելու «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը՝ ֆինանսական դժվարությունների պատճառով։
«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը, որի հաղթողը ֆրանսիացի Լու Դելյոզն էր՝ «Ce Monde» երգով, տեղի ունեցավ Վրաստանում դեկտեմբերի 13-ին: Մրցույթի կանոնների համաձայն՝ Ֆրանսիան պարտավոր է հաջորդ տարի հյուրընկալել մրցույթը:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Փարիզը հրաժարվում է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը հյուրընկալելուց: 2023 թվականին այս երկիրը նույնպես հրաժարվել է, և Իսպանիան հյուրընկալել է մրցույթը: Հետևաբար, ներկայումս հայտնի չէ, թե որ երկիրն է հյուրընկալելու երգի մրցույթը: