
Այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ կա ակտիվացում սուր շնչառական վարակների մասով, աճել է դիմելիությունը թե՛ ամբուլատոր օղակում, թե՛ հիվանդանոցային։
«Մենք աշխատում ենք մեր կրթության գործընկերների հետ գործարկելու այս մեխանիզմը, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, ապա նրանք հնարավորություն ունեն անցնելու հեռավար դասապատրաստման։ Այս պահի իրավիճակով չեմ կարող ասել քանի դասարան է անցել հեռավար կրթական պրոցեսի, բայց նորից եմ կրկնում, դասապրոցեսների հետ կապված որոշումները կայացվում են, հիմնվելով իրավիճակի վրա, և այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը», - ասաց նա։