Պետք է մարդատար ավտոմեքենաներից մարդկանց տեղափոխենք դեպի հանրային տրանսպորտ. Ավինյան


Խցանումների կառավարման տեսանկյունից մենք պետք է մարդատար ավտոմեքենաներից մարդկանց տեղափոխենք դեպի հանրային տրանսպորտ: Սրա մասին է Աջափնյակի կայարանի կառուցումը, նոր գնվող 45 տրոլեյբուսները, 250 ավտոբուսների գնումը՝ որն իրականացվելու է 2 տարի հետո: Կարծում եմ՝ 3-5 տարի հետո ունենալու ենք վերջնականացված հանրային տրանսպորտի բարեփոխում, ամբողջական շարժակազմ ու ընթացքի մեջ գտնվող Աջափնյակի կայարանի շինարարություն: 


Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Новые Старые