
ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, խոշոր չափերով վատնմանն օժանդակելու համար։
Այս մասին լրատվամիջոցներին ասել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Մեղադրյալներից երկուսը ձերբակալված են: