Հայկ Սարգսյանը դուրս է մնացել ՔՊ պատգամավորական ցուցակից․ վարչությունը մերժել է


ՔՊ վարչությունը, ինչպես գիտեք, ավարտել է պատգամավորության թեկնածուների հայտերի հավաքագրումը եւ անցած շաբաթվանից քասթինգ է իրականացնում` կանչում են, հարցեր տալիս, անկետաներ ուսումնասիրում։ Նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած 380 թեկնածուների մի մասն արդեն անցել է 20 հոգանոց վարչության «քավարանով»։ Տեղեկացանք, որ արդեն մի քանիսին «կտրել» են քննությունից։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:


«Մեզ ասացին, որ դուրս է մնացել Հայկ Սարգսյանը: Ասում են՝ վարչությունից ընդամենը 3 հոգի է կողմ եղել, որ նրա անունն ընդգրկվի ցուցակում, մյուսները մերժել են։

Մյուս մերժվածը գյումրեցի Կարեն Սարուխանյանն է, որին անցած տարի Փաշինյանն ուղարկել էր նարկոտիկի թեստ հանձնելու»:

Новые Старые