«Նզովյալ, կտեսնես՝ ոնց են թաղում հարազատներիդ». Տեր Նշանն անիծել է իր հետ երկխոսող քաղաքացուն. տեսանյութ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բազմաթիվ պատգամավորներ, մարզային և ոչ մարզային պաշտոնյաներ ու քաղաքացիներ Գյումրիի առաջնորդանիստ Սուրբ Յոթ վերք եկեղեցում մասնակցել են Սուրբ և անմահ պատարագի:


Պատարագին չի մասնակցել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հոգևորականներից ոչ մեկը. փոխարենը՝ պատարագի ավարտից հետո հերթով ժամանել են առաջնորդանիստ Յոթ վերք եկեղեցի: Թեմի քահանաներից Տեր Նշանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե Գարեգին Բ-ն ունի՞ զավակ, հայտարարել է, թե հարցեր կան, որոնք պետք չէ տալ: Զրույցին ներկա քաղաքացիներից մեկը նրան ասել է, թե ՀՀ վարչապետը փորձում է քաղաքացիներին բերել դեպի հոգևոր կյանք:


Այս խոսքերից հետո Տեր Նշանը վրդովվել է, հորդորել քաղաքացուն հեռանալ տարածքից:


«50 հազար դրամով թաղում անո՛ղ, 100 հազարով կնունք անո՛ղ, ծուխը՝ ձեզ, փողը մեզ, էդ եք դուք միշտ եղել, դուք միշտ էդպես եք մտածել, դրա համար պետք է հոգևոր կյանքը մաքրվի»,- ասել է քաղաքացին:


Տեր Նշանը, ի պատասխան, սկսել է անիծել քաղաքացուն.


«Նզովյա՛լ, գնա, հեռացի՛ր, կտեսնես՝ ոնց են հերթով թաղում հարազատներիդ, կտեսնես»,- ասել է նա:


Новые Старые