Վոլգոգրադից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղևորվել ցորենով բեռնված գնացքը․ երթուղին չի օգտագործվել շուրջ 30 տարի


Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստան՝ Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:


Առաջին խմբաքանակը, որը բաղկացած է 8 հացահատիկային վագոնից, ուղևորվում է դեպի Երևանի կայարան։

Մինչև տարեվերջ նախատեսվում է այս երթուղով տեղափոխել 30 հացահատիկային վագոն, որոնց ընդհանուր քաշը գերազանցում է երկու հազար տոննան։

Новые Старые