Ինչ իրավիճակ է դպրոցներում և մանկապարտեզներում. Ավանեսյանը՝ սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակի մասին. տեսանյութ


Ուզում եմ ներկայացնել ամփոփ տեղեկություն Հայաստանում սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակի մասին: Այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ իր ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութի մեջ:


«Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում, թե՛ հիվանդացության, թե՛ ԱԱՊ հիվանդանոցային օղակ և շտապօգնության ծառայության դիմելիության աճի մասով, նաև մանկապարտեզներում և դպրոցներում բացակայություն թվի մասով։ 

Հարգելի՛ քաղաքացիներ, ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ մենք չունենք, սակայն ունենք շատ հստակ մեթոդ և գծագրված աշխատանքի մեխանիզմ, որ այն դասարանները, որտեղ բացակայություն թիվը 20%-ից ավել է, այդ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք և այս հետմոնիտորինգի արդյունքներով դասարաններն ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը և հնարավորություն տանք, որ այդ դպրոցներում կոնկրետ իջնի թվաքանակը, բայց մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր հանրապետությունով դասապրոցեսը»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում. 

Новые Старые