Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ. տեսանյութ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:


Վարչապետին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում դիմավորել են Լենինգրադի շրջանի նահանգապետի տեղակալ Յարոսլավ Սեռովը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պյոտրովսկին:

Վարչապետ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին շփում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Новые Старые