Ալեն Սիմոնյանն ընկերս չէ, առաջիկայում կխոսեմ դրա մասին. Հայկ Սարգսյան. տեսանյութ


Ես ինձ տեսնում եմ Ազգային ժողովում, որևէ ամբիցիա չունեմ այլ պաշտոն զբաղեցնելու: Տիգրան Ավինյանը չի մասնակցել նիստին և դեմ չի եղել, նա իմ ընկերն է, եթե ինքը տեղում լիներ՝ կողմ կքվեարկեր: Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանը:


Հարցին, թե արդյո՞ք վարչությունը ներկայացրել է հիմնավորում մերժման համար, Հայկ Սարգսյանը պատասխանեց.

«Ինձ որևէ հիմնավորում չի ներկայացվել, վարչության անդամներից մեկը բանավոր խոսքով փոխանցել է վարչության դիրքորոշումը»:

Անդրադառնալով իր բողոքարկմանը՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ եթե նեղված լիներ՝ չէր բողոքարկի, այլ «կգնար տուն»:

Խոսելով Տիգրան Ավինյանի մասին՝ Հայկ Սարգսյանը հավելեց, որ համարում է նրան Երևանի լավագույն քաղաքապետներից մեկը, եթե ոչ ամենալավը:

Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի Հայկ Սարգսյանն Ալեն Սիմոնյանի հետ, նա էլ է՞ իր ընկերն այնպես, ինչպես Տիգրան Ավինյանը, պատասխանեց, որ ոչ՝ առաջիկայում կխոսի դրա մասին:

«Ակնկալիք ունեմ, որ վարչությունը ինձ կլսի, ու նոր որոշում կկայացնի»,- եզրափակեց նա:

Новые Старые