
«Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին այսօր կուսակցության հոբելյանական համագումարի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Առաջիկայում սպասվում են ընտրություններ եւ ես այժմ բաց քվեարկությամբ դնում եմ հետեւյալ հարցը՝ լիազորել կուսակցության ղեկավարությանը՝ սկսել նախապատրաստական աշխատանքներ եւ սկսել բանակցություններ ավելի խոշորոցաված, ավելի ուժեղ բեւեռներով մասնակցելու ընտրություններին։ Մեծամասնությունդ կողմ քվեարկեց, ինչը նշանակում է՝ մենք մասնակցելու ենք ընտրություններին»,- ասել է Մարուքյանը։