
Ես կարծում եմ, որ CNN-ը պետք է վաճառվի, քանի որ այն ներկայումս ղեկավարում են կա՛մ կոռումպացված, կա՛մ անգործունակ մարդիկ: Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո՝ մեկնաբանելով «Warner Bros. Discovery»-ի հնարավոր վաճառքի շուրջ ստեղծված իրավիճակը, որին պատկանում է CNN-ը։
Նա նշել է, որ կարող է միջամտել գործարքի վերջնական փուլում, բայց ներկայումս որևէ կերպ ներգրավված չէ։
Թրամփը կրկին մեղադրել է CNN-ին կեղծ լուրեր տարածելու համար՝ այն անվանելով խայտառակություն։
ԱՄՆ նախագահը նշել է, որ հետևում է «Warner Bros. Discovery»-ի վաճառքը «Netflix»-ին կամ «Paramount»-ին և կորոշի՝ միջամտե՞լ, թե՞ ոչ՝ կախված իրավիճակի զարգացումից։