Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն իր Նոբելյան մրցանակը Թրամփին է փոխանցել


Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տանը ընդունելության ժամանակ: Այս մասին Մաչադոն հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ:


Մաչադոն նշել է, որ Թրամփը, իր կարծիքով, լիովին «հավատարիմ է Վենեսուելայի քաղաքական բանտարկյալների և բոլոր վենեսուելացիների ազատությանը», ինչպես նաև գիտակցում է հանրապետության՝ որպես ԱՄՆ-ի ուժեղ դաշնակցի ներուժը:

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի տվյալներով՝ մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել կամ փոխանցվել ուրիշներին։

Новые Старые