
Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ տարածված անպարկեշտ տեսանյութերը նախքան համացանցում հայտնվելը ուղարկվել է եպիսկոպոսների հեռախոսներին: Հետո հայտնվեց ինչ-որ տելեգրամյան ալիքում:
Այս մասին հանրային ՀԸ եթերում հայտարարել է Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ նշելով, որ գործ ունեինք սկանդալի հետ:
«Այդ սկանդալը մենք չէինք կարող կոծկել կամ այլ մեկնաբանություն տալ: Տևական ժամանակ Գարեգին Բ-ին խնդրեցինք, որ լուծում տա հարցին: Եվ տևական ժամանակ ինչ-որ անհասկանալի բացատրություններ էինք լսում, որ եթե նրան հանեմ՝ կքանդվի հայ եկեղեցին: Ժողովուրդը մոռացել է այդ մասին: Ժողովուրդը ասենք մոռացել է, իսկ մե՞նք, մենք ունե՞նք պատասխանատվություն եղածի հանդեպ: Եթե մենք որպես եկեղեցի դիրքորոշում չհայտնենք, սա մեզ զրկում է առհասարակ որևէ հացի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունքից»,- հայտարարել է Մասյացոտն թեմի առաջնորդը: