
Մենք մեր եկեղեցին պետք է ազատենք հերձվածից, եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին: Մենք այսօր արձանագրում ենք, որ այս հանգրվանից մեզ պետք է նորոգվել: Մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր հարազատ սուրբ եկեղեցին ոմանք փորձ են անում` որպես հենման կետ, ՀՀ-ի դեմ գործելու համար: Շատ են ասում՝ թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ, բայց կառավարությունը չի գործել, չի գործում և երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետև կառավարությունը Հայաստանյայց Սուրբ Առաքելական եկեղեցու հետևորդ է: Այս մասին Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել, մենք բոլորս երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն: Ի վերջո, եկել է այն պահը, երբ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելուց զուգահեռ՝ մենք ինքներս պետք է մեր որոշումներով ու քայլերով ստեղծենք խաղաղություն:
Այսօր ՀՀ-ում ստեղծված է այդ խաղաղությունը, մենք այսօր քայլում էինք մեր Փրկչին ասելու, որ ի վերջո գնում ենք քո պատգամի հետևից, ոչ միայն աղաչում ենք խաղաղություն՝ այլև մենք ինքներս ստեղծում ենք այդ խաղաղությունը»,- նշել է նա: