
Բաքվի երկաթուղային Բիլաջարի կայարանից դեպի Բյոյուք Քեսիք կայարան է ուղարկվել Ռուսաստանից պարարտանյութերով ութ վագոնից բաղկացած գնացք՝ 536 տոննա ընդհանուր քաշով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանց տվյալներով, հաշվի առնելով այսօրվա խմբաքանակը, Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանով տարանցիկ, ուղարկվել է ավելի քան 25 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 1600 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։