
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի շարք պատգամավորներ, տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են սուրբ և անմահ պատարագի:
Պատարագը մատուցում է Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, ներկա են Հայ առաքելական եկեղեցու մի շարք եպիսկոպոսներ, ինչպես նաև եկեղեցական երգչախումբը: