
Շնչահեղձության նշաններով տղամարդու մարմին է հայտնաբերվել S7 ավիաընկերության Աբական-Մոսկվա թռչող ինքնաթիռի զուգարանում։
Mash տելեգրամյան ալիքի տվյալներով՝ 30-ամյա ուղևորին հայտնաբերել են այսօր, առավոտյան ժամը 07։50-ին մոտ, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքից 20 րոպե առաջ։
Տղամարդուն փրկել չի հաջողվել, բժիշկները փաստել են նրա մահը շնչահեղձությունից։
Արտակարգ դրության պատճառով ինքնաթիռի մնացած 170 ուղևորները ստիպված են եղել սպասել մոտ կես ժամ իջնելու համար, մինչև որ հատուկ ծառայությունները դուրս են հանել մարմինը։