Գրիգորի Խաչատուրովի մասով քրեական գործը կարճվել է


Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների միջնորդությունն ու վերացրել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, Սպուտնիկ Արմենիային այս մասին ասել է նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։


«ՊՆ զորամասի հողատարածքի հետ կապված գործի վաղեմության ժամկետը լրացել էր, դրան հղում անելով՝ միջնորդել ենք կարճել գործը։ Քրգործը կարճվել է միայն Խաչատուրովի մասով, ընդհանուր քրեական գործը չի կարճվել»,- ասել է փաստաբանը։

Նշենք, որ այդ գործով անցնում են նաև Սեյրան Օհանյանը, Մանուկ Վարդանյանը, Նորայր Կարապետյանը, Արմեն Գևորգյանը, Էդգար Արշակյանն ու Հակոբ Մարտիրոսյանը։

Новые Старые