Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ. տեսանյութ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիա պաշտոնական այցի երկրորդ օրը ժամանեց Համբուրգ։ Վարչապետի առաջին կանգառը լինելու է Համբուրգի սենատը։


Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, որից հետո ՀՀ վարչապետը կմեկնի Համբուրգի առևտրի պալատ։ Այնտեղ նախատեսված է հանդիպում գործարարների հետ։ Վարչապետի պաշտոնական այցը կավարտվի տեղի հայ համայնքի հետ հանդիպմամբ։


Новые Старые