Սանկտ Պետերբուրգի Պրավոբերեժնի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել․ կա զnհ. տեսանյութ


Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանի Պրավոբերեժնի շուկայի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։


Լսվում են պայթյունների ձայներ։ Ենթադրվում է, որ գազի բալոններ են պայթում։

Ըստ տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է։

Հրդեհն արդեն տարածվել է 1500 քառակուսի մետր տարածքի վրա։ Այս պահին հրդեհի դեմ պայքարում է 96 հրշեջ և 26 միավոր տեխնիկա։

Новые Старые